Ռեալը Մալմյոյի դեմ կխաղա պահեստային կազմով
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ շվեդական «Մալմյոյի» դեմ հանդիպմանը դաշտ դուրս բերել պահեստային կազմը,- այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
Այնուամեյանիվ, առաջին րոպեից դաշտ դուրս կգա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, քանի որ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը ցանկանում է գերազանցել արդյունավետության ռեկորդը։ Խմբային փուլում պորտուգալացին խփել է 7 գոլ, իսկ գործող ռեկորդը՝ 9 գոլն է, որը նա կիսում է բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյի հետ:
«Ռեալ» - «Մալմյո» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։