ԱՄՆ-ում կոկորդիլոսը խժռել է գողին
ՄիջազգայինԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ալիգատորը խժռել է տղամարդուն, որը կողոպտելու նպատակով մոտեցել է տներից մեկին:
Fox News-ը հայտնում է, որ 22-ամյա գողը իրավապահներից թաքնվել է տեղի լճակում, այնտեղ էլ նրան խժռել է 3,3 մետրանոց ալիգատորը։ Ավելի ուշ գազանի ստամոքսում հայտնաբերվել են գողի ոտքը և ձեռքը: Կոկորդիլոսին որսացել և սատկացրել են, քանի որ նա ագրեսիվ է եղել նաև տեղի լողորդների նկատմամբ:
Հետաքրքրական է, որ գործի դուրս գալուց առաջ գողը իր ընկերուհուն պատմել է տներ կողոպտելու մտադրության մասին: