35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Անսպասելի ու ստորացուցիչ այցի էլեգիան

Վերջին մի քանի օրերին, չնայած պաշտոնական հերքմանը, պարզ դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն, այնուամնայնիվ, կմեկնի Բաքու։ Հայաստանի կառավարությունը, ինչպես մամուլն է գրել, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։

Փորձենք պարզաբանել, թե ինչո՞վ է հատկանշական սպասվելիք այցը․ եթե դա որևէ ձևով վերաբերելու է ՀՀ ազգային անվտանգությանը, միևնույն է՝ առաջին հերթին հարված է մեր ազգային արժանապատվությանը, որը նույնպես, ի դեպ, անվտանգային հասկացություն է։ Այնպես որ, ԱԱԾ ղեկավարությունը դեռ ժամանակ ունի որոշելու՝ անվտանգության ինչ-ինչ լուծելիք խնդիրնե՞րն են նախընտրելի, թե՞ ևս մեկ անգամ նվաստացվող մեր ազգային արժանապատվությունը։ Հայ հանրությունը տարօրինակ այդ այցի վերաբերյալ այլ ընկալում ուղղակի չունի։

Ըստ էության՝ Բաքու մեկնելու բուն իրողության մեջ արդեն իսկ ազգային անվտանգության տեսանկյունից անհանգստացնող բաներ կան։ Մոսկվայում 2020 թ․ դեկտեմբերի 29-ին հանդիպելուց հետո, որը, մամուլի վկայությամբ, անցել է ջերմ-բարեկամական մթնոլորտում և «պսակվել» նույնիսկ մեր կողմից ադրբեջանցիներին միակողմանի նվիրատվություններով, լրիվ անհասկանալի է, թե ի՛նչը կարող էր փոխել հանդիպումների այդ տրամաբանական ձևաչափը և չեզոք վայրի փոխարեն ԱԱԾ տնօրենին թռցնել թշնամական երկիր։ Այս ամենն ակամայից հիշեցնում է 5-րդ դարում հայ նախարարների Տիզբոն կանչվելուն։ Ի վերջո՝ ի՞նչ խնդիր է դրված Ա․ Աբազյանի առջև, որ պիտի լուծվի հե՛նց Բաքվում։

Ի դեպ, ադրբեջանական կողմը մեր հանդեպ եթե տարրական հարգանք ունենար, մտքով իսկ չպիտի անցկացներ իր երկրի մայրաքաղաքում հանդիպում կազմակերպելու առաջարկ անել։ Որովհետև, ուզենք թե չուզենք, այդ առաջարկն ընկալվում է որպես հաղթած կողմի հարկադրանք։ Եվ Հայաստանն էլ՝ որպես պարտված կողմ, իր հերթին չպիտի թույլ տար իրեն անպատվել՝ նմանօրինակ ստորացուցիչ այցի համաձայնելով։

Ցավալի է, բայց փաստ՝ ստորացուցիչ է նաև այցի նախապատրաստական ընթացքը․ ԱԱԾ տնօրենը Բաքու կմեկնի այն ժամանակ, երբ կորոշեն իրենք՝ ադրբեջանցիները, այսինքն՝ ԱԱԾ տնօրենը սպասողական կարգավիճակում կմնա, քանի դեռ կոնկրետ օրվա համար չեն հրավիրել։

Այնուհանդերձ ամենանվաստացուցիչը, թերևս, այն գիտակցումն է, որ ԱԱԾ տնօրենը չի մեկնում մեր շահերը պաշտպանելու, այլ ինչ-որ գաղտնի համաձայնություններ կնքելու։

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված