3 հայ ֆուտբոլիստներ հեռացել են Արմավիրի «Տորպեդոյից»
ՍպորտԵրեւանի «Ուլիսի» եւ «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Իվան Մամախանովը հեռացել են Արմավիրի «Տորպեդոյից», հաղորդում է 1fnl.ru-ն:
Ընդհանուր առմամբ, ռուսական ակումբը լքել են 11 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ հայ հարձակվող Հայկ Ղազարյանը։
Հայ ֆուտբոլիստներն այս մրցաշրջանից առաջ էին միացել «Տորպեդոյին», որը Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) 24-րդ տուրից հետո 16 միավորով վերջին տեղում է: