Քենիայի արգելոցում թունավորել են «Մեծ կատվի օրագիրը» ֆիլմաշարի առյուծներին
ՄիջազգայինՔենիայի արգելոցում անհայտ անձինք թունավորել են ութ առյուծի, որոնք BBC-ի «Մեծ կատվի օրագիրը» վավերագրական ֆիլմաշարի հերոսներն են:
Կենդանիներից մեկը` 17-ամյա էգ Բիբին, սատկել է: Եվս երեքին այժմ փնտրում են, ենթադրվում է, որ նրանք նույնպես սատկել են, հաղորդում է All Africa պարբերականը:
Մասնագետների կարծիքով՝ առյուծներին թունավորել են կարբոֆուրանով: Երեք կասկածյալ ձերբակալված է: Եթե նրանց մեղավորությունն ապացուցվի, ապա անհետացող տեսակի առյուծներին սատկեցնելու համար նրանց կարող է սպառնալ ցմահ ազատազրկում: