Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


Նախկին վարչապետն ահազանգում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում մեծ խաղաղության պայմանագիր կկնքվի, որն անշրջելի հետևանքներ կունենա Հայաստանի համար». «Փաստինֆո»

«Ինձ չափազանց անհանգստացնում է Մոսկվայում կայանալիք Փաշինյան – Ալիև առաջիկա հադիպումն ու դրա հավանական հետևանքները: Ենթադրում եմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում կնքվելու է, այսպես ասած, մեծ խաղաղության պայմանագիր, որն անշրջելի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղա – ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքում, ինչքան էլ անընդունելի և ցավալի լինի հայկական կողմի համար,  Ադրբեջանը ձգտելու է դա վերջին հաշվով միջազգայնորեն ընդունելի իրավական հենքի վրա տեղափոխել. «Այսինքն, այն, ինչ մենք չարեցինք 1994 թվականին, հիմա կանի Ադրբեջանը:

1994-ին հրադադարի վերաբրյալ արձանագրության կնքումից հետո հայկական կողմը պետք է ձեռնամուխ լիներ և պահանջեր իրավիճակի փաստագրում, այն է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ պատերազմի արդյունքում կողմերի միջև ստեղծված իրավիճակը պետք է ամրագրվեր միջազգայնորեն հաստատված պայմանագրով: Թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, պետք է հարցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին:

Հետևաբար, այժմ ես մտավախություն ունեմ, որ, այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակն այլևս անշրջելի դարձնելու նպատակով, Ադրբեջանն, անպայման, ձեռնամուխ կլինի իրավիճակի միջազգայնորեն ընդունված իրավական հենքի, այն է՝ հստակ պայմանագրի ստորագրմանը, որի հիմքում դրված կլինի արդեն հայտնի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նախկին վարչապետն ահազանգում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում, հունվարի 11-ից հետո, հայկական կողմն այլևս անդառնալի իրողության առաջ կարող է հայտնվելու, ինչից հետո այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի ո´չ Արցախի ստատուսի հարցը բարձրացնել, ո´չ սահմանների խնդիր դնել, այլ կերպ ասած՝ մենք մեծ փակուղու առաջ կհայտնվենք:

 

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է կանխել անդառնալի վերահաս պարտությունն, այս անգամ արդեն՝ դիվանագիտական սեղանի շուրջ կամ ո՞վ պետք է դա անի, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում մեր սահմաններին՝ անգամ հրադադարից հետո: Մեր սահմաններն Ադրբեջանի կողմից, աստիճանաբար, սողացող օկուպացիայի են ենթարկվում: Ո՞վ է դա թույլ տալիս՝ ե՞ս, թե՞ դուք…

Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նույնպես՝ ո´չ ես եմ մասնակցելու, ո´չ դուք: Այդ հանդիպմանը ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, և ես բացարձակ որևէ վստահություն չունեմ, որ այդ մարդը կփորձի հայկական կողմի համար երկարաժամկետ և անվտանգ զարգանալու հնարավորություններ բանակցել, միաժամանակ, դարձնելով դրանք անշրջելի, այն էլ՝ այնպիսի պայմաններում, երբ նա այնտեղ հանդես է գալու խայտառակ կերպով պարտվածի և կապիտուլյացիայի համաձայնագրի տակ ստորագրածի կարգավիճակում»:

Միակ հնարավորությունը, որով մենք կկարողանանք կանխել աղետը՝ անշուշտ, բանակցություններն են, բայց այստեղ ևս Խոսրով Հարությունյանը համոզմունք է հայտնել՝ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ կարող է կամ պետք է բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ, նա ունակ չէ բանակցությունների։

Ավելին՝ մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա անթույլատրելի և բացառված տարբերակ է. «Ո՞րն է եղել նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության նպատակը՝ կանխել արյունահեղությունը և, ըստ էության, նպաստել, որ այլևս երբեք այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չծավալվեն:

Այլ կերպ ասած, այդ հայտարարության նպատակն է եղել՝ հետագա խաղաղության համար անշրջելի իրավական նախադրյալներ ստեղծելը:

Հիմա հարց եմ ուզում տալ՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ ռազմական ինտերվենցիայի արդյունքում այլևս հակամարտության խնդիր չկա, այն լուծված է, որը սակայն չի համապատասխանում ո´չ արցախահայության, ո´չ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, ապա արդյո՞ք այս պնդումը կարելի՞ է իրավիճակի ամրագրում համարել կամ պայմանագրորեն ընդունելի և անշրջելի երաշխիք՝ խաղաղության համար:

Ես ասում եմ՝ ո´չ, որովհետև ակնհայտ է և, միջազգային հանրությունը նույնպես փաստում է, որ բռնության ճանապարհով հակամարտության կարգավորում չի կարող լինել:

Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրավիճակի կամ հակամարտության կարգավորման մասին, և ոմանք, նույնիսկ, այստեղ ստատուս քվո եզրույթն են օգտագործում, ապա սա ենթադրում է՝ վերադարձ ելման դիրքին:

Ելման դիրքը, տվյալ պարագայում, ենթադրում է, որ գոնե Արցախի Հանրապետությանը պետք է վերադարձվի ԼՂԻՄ-ի տարածքը:

Հիմա, եթե սա չի արվում, նշանակում է, որ մենք ողջ տարածաշրջանի զարգացման հիմքում դանդաղ գործողության ական ենք դնում:

Հետևաբար, ամրագրել այսօրինակ իրավիճակն ու ենթադրել, որ հետագա զարգացումների կոնտեքստում այն կարող է դառնալ խաղաղությունը երաշխավորող անշրջելի իրողություն, խիստ վտանգավոր մոլորեցում է, որը կարելի է և պետք է բացառել միայն ճիշտ վարվող բանակցությունների միջոցով:

Դա պետք է աներ նոր ձևավորված անցումային Կառավարության ղեկավարը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, ով կարող էր սկզբնական փուլում, գոնե անկյունաքարային կարևորության խնդիրները բանակցային սեղանի շուրջ դնել, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը, նախ և առաջ, պետք է հեռանար, ինչը նա համառորեն չի անում:

Ուրեմն, Ազգային Ժողովում նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար չափով կամ, նույնիսկ ավելի շատ, հենց իրենք են կիսում, այսինքն, իրավիճակի բացասական զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկած է իրենց ուսերին:

Ավելին՝ այստեղ

 

 

 

Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ
Ամենադիտված