Հայտնի է, թե ում են փնտրել ադրբեջանցի հատուկջոկատայինները երեկ Ստեփանակերտից Դադիվանք տանող ճանապարհին
Ուշադրության կենտրոնումInfoPort.am-ին հաջողվել է ճշտել, թե ինչն է եղել երեկ Ստեփանակերտից Դադիվանք տանող ճանապարհին նոյեմբերի 6-ին ադրբեջանցի հատուկջոկատայինների տեղակայման և նրանց կողմից դեպի վանական համալիր գնացող մեքենաների ստուգման պատճառը: Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, Բաքվից ուղարկված հատուկջոկատայինները բանից պարզվում է փնտրել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Նրանք օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սուրբ Զատիկի պատարագին Արայիկ Հարությունյանը մասնակցելու է Դադիվանքի վանական համալիրում: Այդ իսկ պատճառով Բաքվից այդ օրը հատուկջոկատայիններ են ուղարկվել Դադիվանք, որոնք կանգնեցնելով մեքենաները, փորձել են խուզարկել դրանք' փնտրելով ԱՀ նախագահին: Վերջինս սակայն Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցել է Գանձասարի վանական համալիրում: Ինչպես երեկ InfoPort.am-ին փոխանցեց Դադիվանք այցելած ուխտագնացներից մեկը, տպավորություն էր ստեղծվում, որ ադրբեջանցի հատուկջոկատայինները ինչ որ մեկին էին փնտրում:
Ավելին՝ այստեղ