Իրաքի զինուժը ԻՊ–ից խլել է Էր–Ռամադի քաղաքի մի հատվածը. ԶԼՄ–ներ
ՄիջազգայինԻրաքի զինված ուժերը դեկտեմբերի 8–ին իրենց վերահսկողության տակ են վերցրել «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում գտնվող Էր–Ռամադի քաղաքի հարավ–արեւմտյան հատվածը։ Այս մասին հաղորդում է AFP–ն` վկայակոչելով իրաքցի պաշտոնյաներին։
ԻՊ–ի դեմ Իրաքի զինված ուժերի լայնամասշտաբ գործողության գլխավոր օջախներից մեկը Իրաքի արեւմուտքում շարունակում է մնալ Էր–Ռամադին, որը գրոհայինները զավթել էին այս տարվա մայիսին։