ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում. Բայդեն
ՄիջազգայինԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, հայտարարել է փոխնախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երբեք չի ընդունի Ղրիմը բռնակցելու՝ Ռուսաստանի փորձերը:
«21-րդ դարում երկրները չեն կարող եւ մենք էլ թույլ չենք տա ուժով փոխել սահմանները: Դա հիմնական կանոն է, որը Ռուսաստանը խախտել է եւ շարունակում է խախտել»,-ասել է Ջո Բայդենը՝ նշելով, որ Ռուսաստանը օկուպացրել է Ուկրաինայի անկախ տարածքը:
Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չի կարելի վերացնել, մինչեւ Մոսկվան չիրականացնի իր բոլոր պարտականնությունները Մինսկի համաձայնությունների շրջանակում, հաղորդում է УНН-ը: