Ռուսաստանից հատուկ չվերթով Երևան ժամանած բժիշկների մի խումբն այս պահին Նիկոլ Փաշինյանի նստավայրում են
Ուշադրության կենտրոնումՓաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հաստատում են Սեմյոն Պեգովի ինֆորմացիան այն մասին, որ Ռուսաստանից բժիշկներ են ժամանել Հայաստան: Երևան է ժամանել երկու խումբ: Խմբերից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի նստավայրում, մյուսը՝ Երևանի հյուրանոցներից մեկում: Այս մասին իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:
«Երկրորդ խումբը արյան նմուշառում է անում Փաշինյանի անձնական օդանավի օդաչուներից, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի 6 անդամից՝ նրանցից, ովքեր մեկնելու են Մոսկվա: Շուտով կիմանամ բոլոր մանրամասները»,-գրել է նա:
Ավելին՝ այստեղ