Հայաստանի ԱԱԾ տնօրենի գաղտնի այցը Բաքու կայանալու է. Հայկական կողմը Մուրադովից ինքնաթիռ է խնդրել. «Մեդիապորտ»
Ուշադրության կենտրոնումՀայաստանի կառավարությունը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են Mediaport-ի՝ ՌԴ ՊՆ աղբյուրները։
«Հայկական կողմը նշել է, թե անվտանգության խնդիր կա, ուստի խնդրում են, որպեսզի Մուրադովը հունվարի 9, 10 կամ 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրենին հատկացնի իրեն սպասարկող ինքնաթիռը: Խնդրանքը թեև ռուսական կողմը չի մերժել, բայց հարցրել են պարզաբանել, թե ինչի հետ է կապված այցի համար հստակ ամսաթիվ ամրագրված չլինելը, ինչին ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի հստակեցրել այցի օրը։
Ավելին՝ այստեղ