Այսօր ՀՀ սահմանների հարցը խայտառակ վիճակում է. սահմանը գծվում է այնպես, ինչպես ասում է Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան
Ուշադրության կենտրոնումԱյսօր ՀՀ սահմանների հարցը խայտառակ վիճակում է: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Նախ իշխանության ներկայացուցիչները սխալ, իրարամերժ սահմանումներ են տալիս դրա վերաբերյալ: Մի մասը սահմանազատման, սահմանանշման մասին է խոսում, մի մասը՝ նախնական ինչորն փոփոխությունների մասին: Բայց իրականում պետք է հաշվի առնել, որ այսօր սահմանը գծվում է այնպես, ինչպես ասում է Ադրբեջանը: Ցավոք, այսօր ՀՀ իշխանությունը գլխով հաստատելու եւ դրանք ամրագրելու դերում է»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ