Ինչով է զբաղված եղել Արգիշտի Քյարամյանն Արցախում պաշտոնից ազատվելուց հետո
Ուշադրության կենտրոնումԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում եղել է նաև պաշտոնանկությունից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Հարցին, թե ինչով է նա զբաղված եղել, Աբրահամյանը նշել է՝ ուղեկցում էր տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, անընդհատ Արցախի նախագահի նստավայրում էր. «Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել, կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, ինչ միջնորդական դերակատարություն է ունեցել: Ամեն դեպքում ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանն ազատվել պաշտոնից, դա բավականին կարևոր տեղեկատվություն է»:
Ավելին՝ այստեղ