Թուրքերը մշակութային կենտրոնի են վերածում Կոնիայի հայկական եկեղեցին
Ուշադրության կենտրոնումԱվարտվել է Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգումը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2017 թվականին։ Սակայն թուրքական իշխանությունները որոշել են տվյալ շրջանում ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդութունը վերածել մշակութային կենտրոնի։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ Աքշեհիրի գավառապետարանի որոշմամբ, սույն հայկական եկեղեցին դառնալու է «Աշխարհի երգիծանքի վարպետների արվեստի տուն»։ Եկեղեցու վերականգնումն ընդհանուր 3 ու կես միլիոն թուրքական լիրա է արժեցել։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կկազմակերպվի եկեղեցուց մշակութային կենտրոնի վերածված այս կառույցի բացման պաշտոնական արարողությունը։
Ավելին՝ այստեղ