Նախագահը Նոր տարին դիմավորել է Լոնդոնում. այնտեղ ենթարկվել է վիրահատության. նրա մոտ նաև կորոնավիրուս է հայտնաբերվել
Ուշադրության կենտրոնում«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրել էր, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար:
«Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով: Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում»,- գրել է ալիքը:
Նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչությունից ArmDaily.am-ին հայտնեցին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։
Ավելին՝ այստեղ