Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»


Ալիեւի այդ հայտարարությունը հետեւանք է մեր իշխանությունների անգործության

Հասարակություն

Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հայտարարությունը, թե իրենց մոտ գտնվող հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ: Սրանով Բաքուն այդ գործընթացը արհեստականորեն ձգձգո՞ւմ  է, ընդհուպ որ ընդհանրապես չի հանձնի գերիներին:

Ինձ արդեն ոչ էլ հետաքրքրում է, թե ինչ են ասել Ալիեւը, կամ Էրդողանը, կամ Պուտինը: Ես իրենցից այլ խոսք այլեւս չեմ ակնկալում, քան նման բնույթի հայտարարությունները: Որովհետեւ գտնվում են, այսպես կոչված, հաղթողի հոգեբանության մեջ եւ տարբեր հարցերում ճնշումներ են բանեցնում՝ սկսած սահմանազատումից, մինչեւ ռազմագերիների հետ կապված հարցեր: Առավել մտահոգիչ է ՀՀ իշխանությունների անգործությունը, որովհետեւ Ալիեւի այդ հայտարարությունը հենց հետեւանք է մեր իշխանությունների անգործության: Առաջին հերթին այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ սկզբունքներ, ժամանակացույց չէր արձանագրված ռազմագերիների փոխանակման, զոհվածների, մահացածների փոխանակման աշխատանքների, նաեւ անհետ կորածների մասին տվյալների հավաքագրման, վերադաձնելու վերաբերյալ:

Լավ, ասենք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված չի եղել իմ նշած խնդիրների լուծման ժամանակացույցը, բայց դա չի նշանակում, որ չպետք է քայլեր կատարվեին առնվազն գոնե Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, կամ միջազգային հանրության հետ, կամ հենց Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ աշխատանքներ տարվեին, որ զուտ այդ մարդասիրական խնդիրները լուծվեին: Հիմա, կարծես թե, այդ ամենը թողնված է ռուսական խաղաղապահներին, որոնք պետք է զբաղվեն հայ գերիների հետ կապված հարցերով: Դրա հետեւանքով կարծես այդ եռակողմ համաձայնագիրը ունի երկու կողմ՝ Ռուսաստան եւ Ադրբեջան, իսկ հայկական կողմը որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չունի որպես կողմ, որը կարող է հարցեր բարձրացնել իր քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ:

Տեսակետ կա, որ հայկական կողմը նախքան այս եռակողմ հայտարարությունը ստորագրելը շատ հստակ պետք է դներ գերիների հարցը: Այսինք պետք է կոնկրետ մեխանիզմներ պայմանավորվեին, Ադրբեջանից երաշխիքներ պահանջվեին: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

Պատերազմական գործողությունների դադարեցման տրամաբանությունը թելադրում է, որ զոհվածների, գերի ընկածների, անհետ կորածների խնդիրները լուծվեն: Այսինքն այնպես չէ, որ պատերազմական գործողություններն ավարտվում են, եւ ամեն ինչ վերջանում է: Հիմա մենք տեսնում ենք, որ ինչ-որ հատվածային աշխատանքներ կատարվում են դիակների հայտանբերման, փոխանակման ուղղությամբ: Որոշ քայլեր կատարվել են նաեւ գերիների ուղղությամբ, անհետ կորածների դեպքում դեռեւս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմ է գործում: Բայց խնդիրն այն է, որ այդ եռակողմ հայտարարության բուն տրամաբանությունը թելադրում էր հենց այս հարցերի լուծումը:

Բայց ինձ հետաքրքրում է նաեւ այն, թե ինչպես է հնարավոր, որ մինչեւ հիմա չլինի հստակ ցուցակը, որովհետեւ մարդիկ զորակոչվել են, կամ եթե մարդիկ կամավորագրվել են, նրանց ցուցակները հայտնի են, հիմա պետք էր պարզապես ներկա-բացակա անել եւ դրա միջոցով ցուցակ կազմվեր առնվազն բոլոր այն մարդկանց, որոնց ճակատագրի կամ գտնվելու մասին տեղեկություններ չկան: Հետո այդ ցուցակը պետք կլիներ մաքրել: Այդ ցուցակ կազմելը ՊՆ-ի կողմից մի քանի ժամվա գործ պետք է լիներ: Անվանակոչումով, ներկա-բացակա անելով, իմանալ, թե ով կա, ով չկա, ով է բացակա, ով է ողջ, ով է վիրավոր, ով է գտնվում հոսպիտալներում եւ այլն: Այդ ցուցակից պետք է հանել ժամանակի ընթացքում հայտնաբերվածների անունները, եւ ցուցակը մաքրելով առաջ գնալ: Այդ ցուցակը պետք է դառնար այն մեխանիզմը, որը պետք է դրվեր եռակողմ հայտարարության մեջ որպես կարեւոր մաս: Նմանատիպ ցուցակ կարող էր կազմել նաեւ ադրբեջանական կողմը, բայց դա էլ չկա: Հիմա դուրս է գալիս, որ այն երկու անձինք, որոնք ազատազրկվել էին սպանություն կատարելու համար, նրանք հիմա ռազմագերի՞ էին, որ հանձնվեցին: Եթե մշակված սկզբունք չկա, դու հանձնում ես մարդկանց, որոնք մեղադրվել ու ազատարզկվել էին խաղաղ ժամանակ մարդկանց սպանելու համար, բայց ադրբեջանական կողմն այդ սկզբունքը չի պահպանում:

Շատ տարօրինակ է, թե ինչու մեր իշխանությունը այդ հարցը չի բարձրացնում: Կամ եթե գործում է բոլորին բոլորի հետ փոխանակելու սկզբունքը, հիմա ստացվում է, որ այդ սկզբունքը չի պահպանվում: Այսինքն գործընթացի ընթացքում սկզբունք է փոխվում: Սրանով Ադրբեջանն, իհարկե, լրացուցիչ ճնշում է գործադրում Հայաստանում իրավիճակի վրա, որը շատ հեշտությամբ դառնում է մանիպուլյացիայի կամ ներքաղաքական հարաբերությունների թեմա:

Ավելին՝ այստեղ

Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը
Ամենադիտված