Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


Նոր մարտահրավեր Պուտինի համար Ղարաբաղում. Ռուսաստանը կվերցնի թուրքական «ձեռնոցը»

Թուրքիան Գյանջայում ռազմական ավիաբազա է կառուցում, այս մասին երեկ տեղեկացրեցին ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ @wargonzo նախագծի աղբյուրները։

«Մեր տվյալներով՝ Անկարան արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարությունը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ։

Ռուսական կողմն էլ ակտիվորեն զբաղվում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Այսինքն, ի հակակշիռ՝ պաշտոնական Անկարան էլ իր պատասխան քայլն է անում. ձեռնամուխ է եղել Գյանջայում ավիաբազայի կառուցմանը։

«Wargonzo-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, բացի ուղղաթիռներից և անձնակազմից, Գյանջայում կտեղակայվեն նաև F-16-եր»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Էրդողանը ոչ այնքան գոհ է մնացել Արցախյան երկրորդ պատերազմում ունեցան արդյունքներից, նրան դուր չի գալիս այն դերակատարումը, որը ստացել են ռուս խաղաղապահները, ինչը չստացան թուրքերը:

Այն, որ Էրդողանին դուր չեն գալիս ռուսական զորքերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում՝ դա անհերքելի իրողություն է: Եվ դեռ պետք է սպասել, որ թուրքերը՝ ադրբեջանցիների միջոցով սադրանքներ կհրահրեն, որպեսզի դուրս մղեն ռուս խաղաղապահներից Ղարաբաղից՝ առնվազն 5 տարի հետո, երբ առաջ կգա՝ խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգման պահը:

Եթե Թուրքիան Գյանջայում, իսկապես ռազմական ավիաբազա է կառուցում՝ սա էլ իր հերթին մարտահրավեր է Ռուսաստանին: ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի ռազմաբազան՝ Ադրբեջանում: Միայն հիշենք, թե ինչպես էր արձագանքում Ռուսաստանը՝ Սաակաշվիլիի Վրաստանի ՆԱՏՕ-ական մղումներին. Մինչ օրս այդ մոտեցումների համար Ռուսաստանում ատում են Սաակաշվիլիին:

Ինչևէ, այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, վստահաբար նրանք կքննարկեն Ղարաբաղյան բանակցությունները, ինչպես նաև ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունն Ադրբեջանում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանում կսկսի գործել հունվարից․ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ ուղևորվել են Ադրբեջան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Թուրքական NTV հեռուստաընկերության հետ զրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած շաբաթ հայտնել էր, որ խոսքը վեց տասնյակ թուրք զինվորականներից կազմված անձնակազմի մասին է։ 30-60 զինվորականներ, ըստ թուրք նախարարի, անմիջականորեն ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ուղղված վերահսկողական աշխատանքներում։ «Ադրբեջանում նրանց տեղակայման ժամկետները թուրքական կողմը պետք է քննարկի Ռուսաստանի հետ»,- ըստ «Ազատության», ասել էր Աքարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման այդ կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։

Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը տարածաշրջանում նախատեսում է բացառապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայություն։ Թուրքիա բառն այդ փաստաթղթում հիշատակված չէ։ Եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, սակայն, Բաքուն հայտնեց, թե տարածաշրջանում իր ներկայությունը կունենա նաև թուրքական զինվորական անձնակազմը, հաջորդ օրը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին:

Ըստ այդ փաստաթղթի՝ կենտրոնը հավաքագրելու է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը և ուսումնասիրի համապատասխան բողոքները։ Ռուս-թուրքական համատեղ առաքելության մասին կողմերն առ այժմ այլ մանրամասներ չեն հայտնում։
Իսկ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմում բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների պնդմամբ,սիրիացի վարձկաններ ուղարկում Ադրբեջան՝ հայկական կողմի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հրադադարի շուրջ պայմանավորվածություններից հետո հայտարարեց, թե Անկարան Մոսկվայի հետ իր տեղը կունենա Ղարաբաղում խաղաղապահների շարքում։

Միջազգային լրատվական աղբյուրների տվյալներով՝ ի սկզբանե Թուրքիան պնդում էր հակամարտության գոտում անկախ թուրքական ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման տարբերակը։ Շաբաթներ տևած բանակցությունների արդյունքում, ինչպես հայտարարվեց, կողմերն ընդհանուր հայտարարի եկան համատեղ կենտրոնի շուրջ, որը կտեղակայվի ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ՝ Ադրբեջանում։

Ավելին՝ այստեղ

 

Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղ
Ամենադիտված