Արցախի ՊԲ նախկին խոսնակը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին
Ուշադրության կենտրոնում«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից,- Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան...»:
Որպես այդ թեզի կողմնակից, պատասխանում եմ. հենց «նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը, նույն ադրբեջանական կողմի խնդրանքով, դադարեցնել մարտական գործողությունները և խուսափել ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներից, ինչպես դա եղավ սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, այլև ավելի շահեկան դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ:
Ավելին՝ այստեղ