Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի


Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես․ Արմեն Սարգսյան

TV

Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

Առաջնային համարելով երկրի շահը՝ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։

«Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,-ասել է նախագահ Սարգսյանը։

-Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։

Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։

 

Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։

Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։

«Մենք ունե՞նք առաջիկա ծրագրեր, քայլեր։ Հիմա պետության փրկության հարցն է դրված... »․ մասնակիցներից մեկի այս հարցադրմանը պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Ես իմ կարծիքն արտահայտել եմ։ Կա իրավական մեկ ճանապարհ։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառավարությունը փոխվի։ Սա նախ և առաջ հենց վարչապետին է պետք։

Սրանից հետո ամեն օր խնդիրներ են լինելու, տեղահանվածների, ուտելիքի, վառելիքի, կորոնավիրուսի և ուրիշ հազար ու մի խնդիրներ։ Այս երեխաները, որ վիրավոր վերադարձել են, վաղը որտե՞ղ են աշխատելու, ո՞ր տնտեսության մեջ։ Բնական է՝ այդ բոլոր հարցերը ուղղվելու են կառավարությանը։

Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։

Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք...

Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։

Մենք պետք է ունենանք ժամանակ, որ փոփոխություններ անենք։ Միևնույն ժամանակ, այսօր մեզ պետք է շատ արագ վերադարձնել հաղթական ոգին»։

«Ի՞նչ անեմ ես, որպես ուսուցիչ, այսօրվա իրականության մեջ»․ հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկի հնչեցրած այս հարցադրմանն ի պատասխան՝ նախագահն ասել է, որ ուսուցիչն անում է ամենակարևոր բաներից մեկը՝ երեխաներին է կրթում։ «Այդ երեխաները 10, 20 տարի հետո գուցե նույնիսկ չեն իմանալու՝ այսօր ինչ է կատարվել, մեր երիտասարդներից շատերը չեն հիշում 1988-ը կամ 1990-ականների պատերազմը։

Սակայն շատ էական է, որ այդ երեխաները, որոնք այսօր ձեր աշակերտներն են, լինեն առողջ և՛ մարմնով, և՛ հոգով ու ճիշտ գիտելիք ստանան,-ասել է նախագահը։

-Դուք ամենակարևոր գործերից մեկն եք անում երկիրն առաջ տանելու համար։ Մեր բոլոր փոփոխությունները պետք է դպրոցից սկսվեն։ Ուսուցիչ բառն ինձ համար նույնքան կարևոր է, ինչպես Գյումրիի համար վարպետն է կամ ուստան։ Վարպետը կամ ուստան միայն այն մարդը չէ, որ ատաղձագործ է, նա նաև մեկն է, որ աշակերտներ ունի, դպրոց է սարքում։ Դուք ձեր գործի վարպետը կամ ուստան եք։

Կա երկու շատ կարևոր խնդիր՝ մարդկանց առողջությունը և կրթությունը, մնացած ամեն ինչը դրանց հետևանքն է։ Դուք առաջնագծում եք գտնվում, պետք է ամեն ինչ անեք, որ երեխաները լավ կրթություն ստանան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այն դասագրքերը, որ օգտագործում եք, լավը չեն։

Կրթությունն ամենակարևոր բանն է։ Նորից եմ ասում՝ դուք պետք է անեք այն, ինչ անում եք։ Դուք պետք է շարունակեք կրթել երեխաներին, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։

Ավելին՝ այստեղ

 
 
 
 
 
 
 
 
Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով
Ամենադիտված