Թուրքերը եկել են, այդ 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են. Առուշ Առուշանյան
Ուշադրության կենտրոնումԱյսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին այժմ փորձում է Որոտան համայնքի 12 տունը վերցնել:
«Վտանգը ինչ կար, սպասվում էր, էդ նույնն է: Թուրքերը եկել են, այդ 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են: Այսինքն՝ գյուղի մի հատվածը վերցնում են, ու մի քանի մետրի վրա պետք է գյուղի տները, մի կողմը պետք է թշնամին լինի, մի կողմում՝ մեր ազգաբնակչությունը»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Հարցին, թե ընթացող գործընթացներին ՊՆ-ից որևէ ներկայացուցիչ մասնակցո՞ւմ է, նա արձագանքեց.
«Այսպիսի մի բան ասեմ՝ էս սաղ պրոցեսների մեջ միակ սուբյեկտը, որը առհասարակ եղել է, դա առաջին բանակային կորպուսն է, ինքը միշտ ներկա է եղել։ Այս պահին չեմ իմանում՝ տեղո՞ւմ են, թե՞ տեղում չեն, բայց բոլոր տեղերում միշտ ներկա են եղել»:
Որոտանում տեղի ունեցող իրադարձությունների ու մամուլում արդեն մի քանի ժամ շրջանառվող տեղեկությունները, կարծես, ՀՀ կառավարության համար առաջնային հարցերից չեն:
Հարցին, թե կառավարությունից որևէ մեկը գտնվո՞ւմ է Որոտանում, կամ զանգե՞լ են, հետաքրքրվել ընթացող զարգացումներով, Առուշան Առուշանյանը կարճ պատասխանեց.
Ավելին՝ այստեղ