ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 300 հա տարածք, ավելի քան 120 կմ ճանապարհ, 505 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթուցիկ նյութ։
Ավելին՝ այստեղ