«Բացառում եմ իմ վերադարձը». Վլադիմիր Գասպարյան
Ուշադրության կենտրոնում«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պարտվում է, նա պետք է գնա, անկախ ամեն ինչից»,- այսօր Էջմիածնում` Սբ. Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով նոյեմբերի 10-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ ղեկավաների միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության մասին: Վլադիմիր Գասպարյանը Էջմիածնում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ցույցին: Լրագրողի դիտարկմանը` Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին երկխոսության առաջարկ է արել` արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Ի՞նչ արտահերթ ընտրություն, վերջացրեք: Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում`ընտրությունը, բայց ես չեմ կարծում, թե այս իշխանությունը այս պարագայում կարող է անցկացնել նորմալ ընտրություն»: Լրագրողները հետաքրքրվեցին` մտավախություններ կան, որ վարչական ռեսուրս կիրառի՞, ինչպես ՀՀԿ-ն էր նախկինում անում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Դա դուք եք ասում»: