Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։
Սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։
Ավելի վաղ գյուղապետը հայտնել էր, որ ամեն ձևով պայքարելու են, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։
Ավելին՝ այստեղ