35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Փաշինյանի մնալը հակադարձ համեմատական է շուկայի թանկացմանը

Շատերիս է հայտնի, որ մինչև պետական աթոռներին տիրանալը՝ գործող իշխանությունները խոստանում էին նվազեցնել հանրային ծառայությունների սակագները։ Սակայն իշխանության գալուց հետո մոռացան սակագները նվազեցնելու մասին։ Ավելին, շարունակեցին ու այսօր էլ շարունակում են գնալ սակագները բարձրացնելու ճանապարհով։ Այս տարվա երկրորդ կեսից թանկացավ գազը։ Առաջիկա 1-2 ամսում կթանկանա հոսանքը։ Բայց դա վերջինը չի լինելու։ Սպասվում է նաև այլ ծառայությունների սակագների բարձրացում։

Այսօր ակնհայտ է, որ Հայաստանը մտել է ոչ միայն տնտեսական ճգնաժամի, այլև համատարած թանկացումների փուլ։ Թանկանում են՝ ինչպես լայն սպառման ապրանքները, այնպես էլ՝ հանրային ծառայությունները։ Օրերս Սակագները բարձրացնելու մտադրությունների մասին է հայտարարել «Հայփոստ» ընկերությունը։ Այդ ակնկալիքով այն արդեն դիմել է ՀԾԿՀ-ին։ Ավելին՝ ծառայությունների որոշ տեսակների համար առաջարկվում են կտրուկ թանկացումներ։

Փետրվարի 1-ից սպասվում է նաև էլէներգիայի սակագների բարձրացում։ Հանձնաժողովի աշխատակազմը, սեփական նախաձեռնությամբ, ուսումնասիրություններ է կատարել էներգետիկ համակարգում և եկել եզրակացության, որ պետք է բարձրացնել սակագները։ Համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածք փակելու այլ ճանապարհ, քան սակագների բարձրացումն է, Հանձնաժողովի աշխատակազմը չի գտել։ Ուստի, որոշել է ծանրաբեռնվածությունը դնել սպառողների վրա։ Աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ համակարգի ֆինանսական ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը բարձրացնել 2,27 դրամով։ Ելնելով այդ հանգամանքից՝ առաջարկվում է սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ այդ խմբերից դուրս գտնվող մյուս բոլոր սպառողների համար բարձրացնել 3 դրամով։

Ըստ էության՝ առաջին հայացքից, ինչպես գազի դեպքում էր, սակագների բարձրացումը վերաբերելու է միայն խոշոր սպառողներին։ Փոխարենը՝ թվում է, թե դրանից անմասն կմնա բնակչությունը։ Ամեն դեպքում՝ բնակչության հիմնական մասը։ Իրականում, սակայն, միամտություն է այդպես կարծել։ Անկախ նրանից, թե սակագների բարձրացումն ում է վերաբերում, այդ ծանրությունը կրելու են բոլոր սպառողները՝ կլինի դա ուղղակիորեն, թե անուղղակիորեն։ Սակագների բարձրացման ծախսերը ներառվելու են ապրանքների ու ծառայությունների արժեքի մեջ, և դրանց համար վճարելու են բոլորը։ Արտաքուստ ստացվում է, որ բնակչության մի մասի համար սակագինը չի բարձրանում, բայց նա ստիպված է լինելու ավելի շատ վճարել մեկ այլ ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար, որը կրելու է էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը։ Սա հասարակությանը մոլորեցնելու յուրահատուկ ձև է, որից իշխանությունները նոր չէ, որ սկսել են օգտվել՝ առանց հասկանալու դրա տնտեսական հետևանքները։

Պետք է արձանագրենք, որ հոսանքի թանկացումը, ինչպես եղավ գազի պարագայում, ազդում է տեղական արտադրության ինքնարժեքի վրա՝ հանգեցնելով դրա մրցունակության թուլացման։ Առանց այդ էլ մեր տնտեսության մրցունակությունը ցածր է։ Ցանկացած նման նոր քայլ բերում է մրցունակության էլ ավելի թուլացման, ինչը ռիսկեր է ստեղծում տեղական ապրանքների իրացման համար։

Այդ խնդիրը մեր տնտեսությունը միշտ էլ ունեցել է, և հիմա այն խորանում է, որովհետև իշխանություններն առաջնորդվում են ոչ թե տնտեսության շահերով, այլ ընկած են իրենց պոպուլիզմի հետևից։ Դրա հետևանք է նաև այն, որ այսօր բախվել ենք էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու խնդրին։ Իշխանություններն իրենց հետևողական քայլերով համակարգը բերեցին կանգնեցրին այդպիսի փաստի առաջ։

Այս վիճակը չէր լինի, չէր առաջանա նաև սակագները բարձրացնելու անհրաժեշտություն, եթե էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կատարվեին ըստ սահմանված ժամանակացույցի։ Իշխանափոխությունից հետո այդ աշխատանքներն այնքան ձգձգվեցին, որ համակարգը կանգնեցրին այսպիսի փաստի առաջ։

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված