Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters


«Զանգեզուրը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում». Իրանում անհանգստացած են

Հասարակություն

Hayeli.am-ը գրում է.

Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով, պնդում է Վաշինգտոնում գործող «Ջեյմսթաուն» հիմնադրամը՝ հիշեցնելով, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որ տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարում էր սառեցված հակամարտության գոտուն։

 

«Ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի` Իրանը սահմանակից էր այն տարածքներին... Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանի ընդհանուր երկարությունը 750 կիլոմետր է, որից 138-ը բաժին էին ընկնում 1991-94թթ. ծավալված առաջին ղարաբաղյան պատերազմի հետևանքով հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններին», - ըստ «Ազատության», նշել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբան, իրանցի Վալի Քալեջին։

Փորձագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ 1994-ից հետո անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում սահմանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված հատվածը Թեհրանի համար լուրջ գլխացավանք չէր։ «Այդ ժամանակահատվածում հիմնական սպառնալիքները Իրաքի և Աֆղանստանի հետ պետական սահմանների հետ էին կապված», - նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ Արաքսի երկայնքով անցնող սահմանին իրավիճակը փոխվեց սեպտեմբերի 27-ին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Հիշեցնելով, որ մարտական գործողությունների ընթացքում մի շարք հրթիռներ և ականներ հարվածեցին Իրանի տարածքին, «Ջեյմսթաունի» փորձագետը նշում է. «Այդ ամենի հետևանքով Իրանը հայտնվեց անորոշության մեջ՝ փորձելով չեզոք դիրք գրավել մի կոնֆլիկտում, որն ուղղակիորեն ազդում էր իր անվտանգության վրա»: Վերլուծաբանը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմական ուժերի այն կուտակման վրա, որին դիմել էր պաշտոնական Թեհրանը հայ-ադրբեջանական պատերազմի օրերին։

«Առաջին անգամ 1994-ից ի վեր Իրանի կանոնավոր բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումները տեղակայվեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով պարեկություն իրականացնելու համար։ Այս քայլը վկայում էր տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չտալու և միջազգայնորեն ճանաչված սահմանների վերաձևումը կանխելու` Թեհրանի ցանկության մասին», - գրում է Քալեջին։
Դատելով իրանցի փորձագետի խոսքից` Թեհրանում առկա հիմնական մտավախությունները վերաբերում էին 48 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ճակատագրին։ Այդ մտավախությունները մի պահ ավելի խորացան, մասնավորապես նոյեմբերի 10-ի հրադադարի կնքումից հետո, որի պայմաններից մեկը Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող տրանսպորտային միջանցքի ստեղծումն էր։

Հրադադարի հաստատումից հետո իրանական սոցիալական ցանցերում շահարկումներ ի հայտ եկան, որոնց համաձայն այդ միջանցքը կարող է վտանգել Իրանի ֆիզիկական կապը Հայաստանի հետ։ Որոշ իրանցի փորձագետներ էլ ավելի խորացրեցին այդ մտավախությունները` պնդելով, որ Զանգեզուրը դե յուրե կամ դե ֆակտո կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Այս թեժ բանավեճն ի վերջո ստիպեց իրանցի պաշտոնյաներին հանդես գալ պարզաբանումներով՝ նշելով. «Իսլամական Հանրապետության աշխարհագրական սահմանները չեն փոխվել և չեն փոխվելու նաև ապագայում», - կարդում ենք «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում։

Իրանի համար 44-օրյա պատերազմի բացասական հետևանքներից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է լինել այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջանները Թեհրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների պլացդարմ դառնան։ «Իրանին մասնավորաբար մտահոգում է իր սահմանների մոտ իսրայելական հետախուզության և անվտանգության ծառայությունների ի հայտ գալու հնարավորությունը։ Երբ Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները հայկական վերահսկողության ներքո էին, Թեհրանը իր խոցելի սահմանների հարևանությամբ իսրայելական հետախուզական գործողությունների մասին կարող էր չմտահոգվել», - գրում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի փորձագետ Քալեջին։

Հոդվածագրի խոսքով, սակայն, պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը և մասնավորաբար իսրայելական արտադրության հարվածային դրոններից մեկի հետևանքով Իրանի տարածքում տեղի ունեցած աղետը լրջորեն մտահոգեցին թեհրանցի պաշտոնյաներին։

«Իրանցի պաշտոնատար անձինք աճող մտավախություններ ունեն, որ իսրայելական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հնարավորություն տալ Իսրայելին լրտեսական գործունեություն իրականացնել Իրանի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ», - գրում է վերլուծաբանը՝ նշելով նաև, որ իրանական իշխանությունների մյուս մտավախությունը վերաբերում էր այս շրջաններում սիրիացի վարձկանների ի հայտ գալուն։

«Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբանի կարծիքով, սակայն, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 շարունակված պատերազմը Իրանի համար նաև երեք հիմնական դրական արդյունք ապահովեց։ Առաջինն, ըստ Վալի Քալեջիի, այն է, որ Իրանն այժմ սահմանակից է ոչ թե միայն դե ֆակտո պետություն հանդիսացող Արցախի Հանրապետությանը, այլ դե յուրե պետության՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանին։

Վերլուծաբանի կարծիքով` հայ-ադրբեջանական վերջին պատերազմի Թեհրանի համար մեկ այլ դրական արդյունքը այն էր, որ բուն հակամարտության գոտին տեղաշարժվել է հյուսիս։ «Եթե ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը Ղարաբաղում վերսկսվի, այն կընթանա իրանական գյուղերից ու ավաններից հեռու», - նկատում է «Ջեյմսթաունի» փորձագետը։

Եվ երրորդ կարևորագույն արդյունքը, ըստ Քալեջիի, այն է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանն ու Ադրբեջանը կարող են միասնաբար օգտագործել Ջաբրայիլի շրջանում` Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։ «Ջրամբարը կառուցվել է 2008-ին Թեհրանի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարածքների հանդեպ 1993-ից հաստատված հայկական վերահսկողության փաստը, սակայն, հետ էր պահում Իրանին այս կառույցի շահագործման մտքից»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ այժմ իրավիճակը փոխվել է։ «Իրանա-ադրբեջանական միացյալ տեխնիկական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 14-ին հանդիպել են Նախիջևանում՝ քննարկելով էլեկտրակայանի համատեղ շահագործմանը վերաբերող հարցերը», - նշված է «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։

Ավելին՝ այստեղ

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա
Ամենադիտված