«Ռեալը» հավանաբար մի փոքր ավելի մեծ շանս ունի. Ալեգրի
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ այսօր կայանալիք խաղին, նշել է, որ իր թիմը հնարավորություն ունի հաղթելու:
«Սա կիսաեզրափակիչ է, իսկ «Ռեալը»՝ մրցաշարի գործող չեմպիոն, այնպես որ նրանք հավանաբար մի փոքր ավելի մեծ շանսեր ունեն: Սակայն սա այն դեպքը չէ, երբ կարող ենք ասել՝ կորցնելու ոչինչ չունենք: Կարող ենք կորցնել եզրափակչի ուղեգիրը: Մենք հնարավորություն ունենք, սակայն չպետք է մոռանալ, որ մրցակիցն ուժեղ թիմ է: Նման խաղերում, եթե ֆանտաստիկ ֆուտբոլ չես ցուցադրում, ապա պետք է առնվազն ֆանտաստիկ բաներ ցուցադրես հարձակման գծում և պաշտպանությունում: Չեմ կարծում, որ երկու խաղերն էլ 0:0 ավարտվեն, այնպես որ պետք է հարձակման գծում հաջողություն ունենանք»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: