Քանի գերի է մինչ այս պահը վերադարձվել Ադրբեջանից. Արցախի ՄԻՊ-ը թվեր է հրապարակում
Ուշադրության կենտրոնումՄինչև 44 ռազմագերու վերադարձը մի քանի անգամ այլ գերիներ ևս վերադարձվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանի խոսքերով, մեկ կին հոկտեմբերին է վերադարձվել, իսկ արդեն դեկտեմբերի սկզբներին 3 անգամ այլ գերիներ են վերադարձվել, հիմնականում՝ քաղաքացիական անձինք. «Ընդհանուր թիվն, իմ տեղեկություններով 53 է»,-ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ երկու քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում:
Ավելին՝ այստեղ