Նիկոլ Փաշինյանը տարվա ամենաանհաջողակ գործիչն է, Ալիևը՝ հաջողակների ցանկում. «Ինտերֆաքս»
Ուշադրության կենտրոնումՄիջազգային հարաբերությունների ուկրաինացի մագիստրոս, քաղաքագետ և վերլուծաբան Անտոն Ռովենսկին ներկայացրել է 2020 թվականին իրենց հաղթանակներով ու վերելքներով, ինչպես նաև պարտություններով ու անկումներով աչքի ընկած քաղաքական գործիչների ցանկը, որը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հաջողակ գործիչների ցանկը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում հաջորդում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:
Հաղթողների ցանկում հայտնվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչ վերաբերում է տարվա ամենաանհաջողակ գործիչներին, ապա ցանկը գլխավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշվում է, որ Փաշինյանի իշխանության օրոք Արցախյան պատերազմում հայկական կողմը պարտվեց, երկրում սկսվել է ներքաղաքական լրջագույն ճգնաժամ, իսկ Փաշինյանի հեռանալն արդեն ժամանակի հարց է, ոչ թե սկզբունքի: Չի բացառվում, որ Փաշինյանն ապագայում դառնա քաղաքական էմիգրանտ՝ փրկվելով քրեական հետապնդումից:
Ավելին՝ այստեղ