ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնումԱրձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր:
Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ: «Արմենպրես»-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ՊՆ-ից:
«Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնեցին ՊՆ-ից:
Ավելին՝ այստեղ