Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


«Մեզ մոտ փակ շրջան է. պետք է ունենանք շրջակա միջավայրի ուժեղ նախարարություն՝ համալրված լուրջ մասնագետներով»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականը մոտենում է ավարտին։ Բնապահպանական ոլորտի խնդիրները և անցնող տարում կատարված ու չարված աշխատանքը «Փաստն» ամփոփել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ զրույցում։ Նա նշում է՝ ծանր տարի էր, խնդիրները՝ բազմազան։ Նախ՝ անդրադառնում ենք հանքարդյունաբերության ոլորտին: Բնապահպանն ասում է՝ այս ոլորտում առաջին գծում Ամուլսարի խնդիրն էր։ «Նոր կառավարությունը եկել էր ոլորտը կարգավորելու բազմաթիվ խոստումներով, սակայն տեսանք այլ իրավիճակ։ Կառավարությունը փորձում էր Ամուլսարի շրջակայքի բնակչությանը, մեր երկրի հանրությանը համոզել, որ հանքի շահագործումը պետք է մեր պետությանը, այն զրո ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Այս պնդումն անընդհատ շրջանառվում էր տարբեր լրատվամիջոցներով, անհատների միջոցով։ Մեր թիմը, որը բաղկացած է փորձագետներից, տեղյակ է և զբաղվել է Ամուլսարի խնդրով, կազմել էր փաթեթներ և ներկայացրել շրջակա միջավայրի նախարարությանը, կառավարությանը՝ ընդգծելով բոլոր այն ռիսկերը, որոնք այսօր էլ տեսնում ենք հանքի շահագործման դեպքում։ Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, ելույթներ թե՛ նախկին, թե՛ ներկայիս կառավարությունների օրոք։ 2018 թվականի հեղաշրջումից հետո հանդիպումները եղել են միայն շրջակա միջավայրի նախարարության մակարդակով՝ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի օրոք։ Օբյեկտիվ լինելով՝ պետք է ասենք, որ մեր և այլ փորձագետների ներկայացրած փաթեթների բովանդակությունը նրա միջոցով հասել է տեղ։

Դրա հետ մեկտեղ պետք է շեշտել տեսչական մարմնի աշխատանքը, երբ դրա ղեկավարը Արթուր Գրիգորյանն էր։ Բավականին մեծ աշխատանք արվեց, բայց թույլ տրվեցին նաև բացթողումներ, և կառավարությունը փորձեց շրջանցել այդ ուսումնասիրությունները։ Դա անդրադարձավ Ամուլսարի խնդրի վրա։ Ոչ մի փորձագետի կարծիք հաշվի չառան։ Հիմա էլ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ասում է, որ հանքը պետք է շահագործվի և դառնա Հայաստանի թիվ մեկ հարկատուն։ Բայց տեսանք Սոթքի հետ ինչ եղավ, հիմա Սյունիքն է, Քաջարանը։ Բնապահպան եմ, պետք է դեմ լինեմ հանքարդյունաբերությանը, բայց խելամիտ եմ վերաբերվում այս խնդիրներին։ Տարիներ շարունակ գործող ընկերությունները պետք է լավացնեն իրենց աշխատանքը, պետբյուջե մուտքեր ապահովեն։ Այսօր արդեն Քաջարանն է վտանգված, այնտեղ ռիսկեր կան։

Եթե չես կարողանում պահել այն, ինչ ունես, ինչպե՞ս ես Ամուլսար շահագործում։ Հանքարդյունաբերության ոլորտում ունենք ընդդիմադիրների թիմ, որն ամեն ինչ անելու է, որպեսզի Ամուլսարում հանք չշահագործվի, քանի որ դա կլինի Ջերմուկի վերջը։ Այլևս իրավունք չունենք տարածք աղտոտելու։ Այսօր ահազանգեր ունենք, որ Սյունիքում անտառներ ենք կորցրել, այս իրավիճակում ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ նման մասշտաբի հանք շահագործվի»,-ասում է Սիլվա Ադամյանը: Հաջորդիվ անդրադառնում ենք Սևանա լճի հիմնախնդրին: Բնապահպանն ընդգծում է՝ երբ իշխանությունը փոխվեց, «SOS Sevan» նախաձեռնությունը բավականին ակտիվ սկսեց քննարկել լճից ջրի բացթողման հարցը։ «Հենց ամենասկզբից իշխանությունը ցույց տվեց իր դեմքը՝ կողմ քվեարկելով ջրի բացթողմանը, հետո բնապահպանների ճնշման ներքո որոշում կայացվեց ջրբացթողումները հասցնել մինիմումի, որովհետև լճում ունեինք ծաղկման պրոցես։

Մեր գիտնականներն ահազանգում էին՝ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, ձկնապաշարները քչանում են, և հենց դրա պատճառով լիճը ծաղկում է, ինչը վտանգում է մեր հսկա ջրային ռեսուրսը։ Այս ֆոնին փորձ արվեց ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտն ահազանգել էր, որ լճում ձկնային պաշարների խնդիր ունենք։ Բայց տեսեք, թե ինչ արվեց։ Ուժի մեջ մտավ մի օրենք, որով թույլատրվեց ձկան ազատ որս։ Նշվեց, որը որսը խստորեն կհսկվի, որպեսզի մարդիկ չափը չանցնեն։ Ի՞նչ ունենք հիմա։ Չափը վաղուց անցել են։ Ամեն քայլափոխի մարդիկ ձուկ են վաճառում։ Չեմ ուզում մեր ժողովրդին մեղադրել, հասկանում եմ, որ ունենք սոցիալական խնդիրներ, բայց չենք կարող ամեն ինչ մինչև վերջ սպառել՝ հող տալ, ջուրը սպառել և այսպես շարունակ։ Սա ի՞նչ սպառողական վերաբերմունք է սեփական հայրենիքի նկատմամբ։

Ընդ որում՝ դա չի վերաբերում միայն օլիգարխներին, այլ նաև սովորական քաղաքացիներին։ Եկեք այսօր որևէ մեկին չմեղադրենք, որ չենք կայացել որպես պետություն և չենք էլ փորձում կայանալ։ Չենք առաջնորդվում որևէ օրենքով։ Երբ իրավիճակը հանդարտվի, գուցե հասկանան, որ լիճը կորցնում ենք։ Այնքան ձուկ է արդեն տարվել լճից, որ տասը և ավելի տարի է պետք, որ վերականգնվի ջրի որակն ու ջերմաստիճանը»,-նշում է «Փաստի» զրուցակիցը: Ադամյանի հավաստմամբ՝ կրկին խնդիրներ ունենք անտառային տարածքների, թափոնների վերամշակման հետ կապված: «Եղան անտառային հրդեհներ, պատերազմից հետո այս հողաբաժանման արդյունքում անտառային տարածքներ ենք կորցրել, ինչը պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Այս հարցերի մասին ահազանգել եմ տեսչական մարմնին, դեռ որևէ արձագանք չկա։ Անտառահատումների խնդիր, կարծես թե, չունենք, ամեն դեպքում ահազանգեր չկան, իսկ դա լավ է։

Այժմ պետք է գնանք կլիմայական փոփոխությունների ահազանգերի ճանապարհով։ Ստեղծենք այնպիսի իրավիճակ, որպեսզի դրանք մեղմենք։ Շատերը սրան լուրջ չեն վերաբերվում, բայց հիշենք միայն այն, թե ինչքան ձնառատ էր նախորդ տարիներին դեկտեմբեր ամիսը։ Հայաստանն այնպիսի բնակլիմայական գոտում է, որ ձմեռը պետք է ցուրտ լինի և ձնառատ։ Սա խոսում է այն մասին, որ բնակլիմայական փոփոխությունները հասել են Հայաստան։ Բացի դա, բնապահպանական խնդիրների վրա լուրջ անդրադարձ ունի նաև պատերազմը, տարբեր տեսակի, այդ թվում Արցախում ֆոսֆորային զենքի օգտագործումը, որն իր ազդեցությունն ունի օդի, ջրի, հողի, մարդկանց վրա, տարիներ շարունակ թունավոր նյութերը կարող են մնալ հողի ու ջրի մեջ, պետք է սրան ուշադիր լինենք։ Խնդիրներ ունենք թափոնների հետ կապված։

Վերջերս մեր գործընկեր Մանուկ Մանուկյանը Մասիսում մի աղբավայր էր նկարահանել, որտեղ արագիլները և այլ թռչուններ սնվում էին այդ աղբավայրից։ Իսկ այն համաճարակի աղբյուր է, կան տարբեր տեսակի հիվանդություններ, որոնք կարող են կենդանիների միջոցով տարածվել շրջապատում։ Տարիներ շարունակ մեր կառավարությունները հսկայական գումարներ են ստացել, որպեսզի կազմվի ռազմավարություն աղբավայրերի վերակառուցման, աղբի վերամշակման հարցում։ Ռազմավարությունները գրվել են, բայց մնացել թղթի վրա։ Աղբը մնում է առանց վերամշակման, ինչը լուրջ բնապահպանական և առողջապահական խնդիր է։ Ի դեպ, խնդիր է նաև այս շրջանում դիմակների, ձեռնոցների, բժշկական տարբեր պարագաների հայտնվելը աղբավայրերում։

Որևէ մեկը մտածո՞ւմ է սրա մասին։ Մեզ մոտ փակ շրջան է, չգիտեմ, թե ինչպես ենք այս հարցերը լուծելու»,-ընդգծում է բնապահպանը: Նա վստահ է՝ մեզ պետք է շրջակա միջավայրի շատ լուրջ նախարարություն, մասնագետներ, որոնք պետք է լծվեն գործի, շատ կոշտ վերաբերմունք ունենան խնդիրներին։ «Ծանր վիճակում ենք, չորս կողմից շրջապատված թշնամիներով, մեր ջրային ռեսուրսները կապ ունեն թշնամիների հետ։ Պետք է ուշադիր լինենք՝ կարող է լինել թունավորում, կենսաբանական զենքի կիրառում, ամեն ինչ հնարավոր է։ Չնայած այս ամենին՝ գալիք տարուն պետք է լավատեսորեն մոտենանք, հուսանք, որ շատ բաներ կփոխվեն մեր երկրում։ Բայց պետք է հիշենք, որ մեր այս տարվա խնդիրները լինելու են նաև մյուս տարի։ Մեր ժողովուրդը թող ոտքի կանգնի, դուրս գա այս խայտառակ սթրեսային վիճակից։ Թող ասածս որպես կոչ հնչի՝ ամեն դեպքում չլքենք մեր երկիրը»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա
Ամենադիտված