Որ երկրի հետ է Ռուսաստանը դադարեցնում ավիահաղորդակցությունը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանը դեկտեմբերի 22-ից մեկ շաբաթով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ թռիչքները՝ այնտեղ կորոնավիրուսի նոր տեսակի ի հայտ գալու պատճառով: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նոր կորոնավիրուսային վարակի ներկրումն ու տարածումը կանխելու համար օպերատիվ շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Միացյալ Թագավորության հետ` համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2020 թ. դեկտեմբերի 22-ի 00:00-ից` մեկ շաբաթ ժամկետով: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարատեսակը մանրակրկիտ ուսումնասիրվում է օպերատիվ շտաբի կողմից: Նրա դիտարկման արդյունքների հիման վրա հետագա որոշումներ կկայացվեն»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելին՝ այստեղ