Սիսիանի հոգևորականը բացահայտեց, թե իրականում ինչ է ասել Փաշինյանին
Ուշադրության կենտրոնումՆիկոլ Փաշինյանը Սիսիան այցի ընթացքում մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Եկեղեցում Սիսիանի հոգևորականը՝ Պարգև քահանա Զեյնալյանը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ հեռանալու ժեստ ցույց տալով։
Yerevan.Today-ի հետ զրույցում Պարգև քահանա Զեյնալյանը նշեց, որ չի համաձայնվել Փաշինյանի ձեռքը սեղմել՝ անձնական դրդապատճառներից ելնելով։
Ճշտող հարցին՝ հայրենիքում տեղի ունեցա՞ծն էր պատճառ, Տեր հայրը պատասխանեց՝ «իհարկե»։
«Նիկոլ Փաշինյանին եկեղեցի մտնելիս չեմ տեսել, սենյակում էի։ Ես իրեն չեմ արգելել եկեղեցի մտնել, ես իրեն ասել եմ՝ սպասիր Աստծո դատաստանին»,- ասաց Պարգև քահանա Զեյնալյանը։
Ավելին՝ այստեղ