Նիկոլ Փաշինյանը` թաքնված հայ զինծառայողների մասին
Ուշադրության կենտրոնումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում բնակչության հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված վեց զինծառայողներին։ Նա ասաց, որ որոնողական աշխատանքներ պարբերաբար իրականացվում են, բայց առաջին անգամ էր, որ արդյունք տվեց, որովհետև բազմաթիվ բարդություններ կան այս գործում։ Ամենամեծ բարդությունն այն է, որ տարածքը մեծ է, այսինքն՝ որոնողները չգիտեն, թե կոնկրետ որտեղ են թաքնված հայ զինծառայողները։
«Եղել է, որ մտել են, բարձրախոսով խոսել են ռուսերեն, հայերեն բայց դուրս չեն եկել, մենք ենթադրում ենք, որ դա նրանից է, որ չեն վստահում, քանի որ ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն, ռուսերեն խոսել»,- ասաց Փաշինյանը։
Ավելին՝ այստեղ