Սյունեցիները երկու պահանջ են ներկայացրել իշխանություններին
Ուշադրության կենտրոնումԳորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները քիչ առաջ 2 պահանջ ներկայացրեցին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Նշենք, որ սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզի տարածք։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։
Ավելին՝ այստեղ