Ոստիկանությունը Գորիսի քաղաքապետին բերման ենթարկելու մասին
Ուշադրության կենտրոնումՀարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետը բերման է ենթարկվել»,- նշեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Գորիսի քաղաքապետը բերման ենթարկվել՝ նշելով, որ գործը փոխանցվել է քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից ևս մանրամասներ չհայտնեցին:
Ավելին՝ այստեղ