ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը
Ուշադրության կենտրոնումՌուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք վերադառնում էին Լեռնային Ղարաբաղում իրենց տներ Հայաստանի Հանրապետությունից, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Այսօր Երեւանից Ստեփանակերտ է ավտոբուսներով տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայության եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն քսաներեք դիտակետերում:
Ավելին՝ այստեղ