Բելառուսում հայտարարել են պատերազմի նախապատրաստման մասին
Ուշադրության կենտրոնումԲելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը «Գրոդնո-Ազոտ» ձեռնարկության աշխատակիցներին ուղղված ելույթի ժամանակ հայտարարել է, որ հանրապետությունը 2021 թվականի գարնանը պատրաստվում է «թեժ պատերազմի»: Այս մասին գրում է «Наша Нiва» թերթը:
Նրա կարծիքով, Բելառուսը ներկայումս գտնվում է «աշխարհի բաժանման» կենտրոնում և տեղեկատվական պատերազմում պարտվում է Լեհաստանին․ «Ով կվերահսկի Բելառուսը, նա կգերիշխի տարածաշրջանում»,-ասել է նա։
Տերտելը նաև մեկ անգամ ևս մեղադրել է արևմտյան երկրներին գունավոր հեղափոխություն նախապատրաստելու մեջ և ավելացրել, որ Մինսկը պետք է նախապատրաստվի մարդասիրական միջամտությանը:
Ավելին՝ այստեղ