Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնումԱրցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ Ոստիկանությունից, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:
Ավելին՝ այստեղ