2019 թվականից Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ արեց բանակցությունները տապալելու համար. Իլհամ Ալիև
Ուշադրության կենտրոնումԵլնելով այն ինժեներա-ամրշինական աշխատանքներից, որոնք հայկական կողմն իրականացրել է այս տարիների ընթացքում՝ պարզ է դառնում, որ Հայաստանը չէր պատրաստվում որևէ սանտիմետր տալ: Այս մասին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ալիևի խոսքերով, եթե մինչև 2019 թվականը բանակցային գործընթացը, թեկուզ՝ իմիտիացիոն, շարունակվում էր, ապա 2019 թվականից հետո դրանք դադարեցվեցին:
Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ հանդիպումների ժամանակ պարզ է դարձել, որ միջնորդներն էլ նոր գաղափարներ չունեն գործընթացն առաջ տանելու համար, քանի որ հայկական ղեկավարությունն ամեն ինչ արել է բանակցությունները տապալելու համար և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:
Ավելին՝ այստեղ