Սյունիքի մարզպետարանը Կապանի շրջանի գյուղերի մասին տեղեկություն հաղորդեց
Ուշադրության կենտրոնումՖեյսբուքում հայ օգտատերերը հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում են, որ Կապանի (Զանգեզուրի) շրջանի 12 գյուղեր և Կապան քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին։
Ցանկում նշված են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերը և Կապան քաղաքը։
Այս տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանումներ է ստացել Սյունիքի մարզպետարանից։ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները կեղծ են, որոնք տարածվում են թշնամու կողմից։
Ավելին՝ այստեղ