ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Ռոբերտ Քոչարյանը կարողացավ լքել երկիրը. «Ժողովուրդ»
Ուշադրության կենտրոնում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց:
Այստեղ ուշագրավ է այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով դատարանում ամբաստանվողի կարգավիճակում, արգելքներ ունի երկրի սահմաններից դուրս գալու: Նրան մինչեւ նոյեմբերի 7-ն էր թույլատրված դուրս գալ երկրից` հատուկ որոշմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 3-ի իր համարում գրել էր, որ Քոչարյանը պետք է Մոսկվա մեկներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն կորոնավարակի տեստ էր հանձնել, որը դրական էր եղել, եւ մինչեւ սահմանված 14 օրը լրացավ, որպեսզի Մոսկվա մեկնելը հնարավոր լիներ, արդեն լրացել էր ՀՀ-ից նրա ելքի թուլատրելի ժամկետը: Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է լքել երկիրը:
Ավելին՝ այստեղ