Հերթը հասավ Դուշանբեի վերելակում արված ձայնագրությանը
ՀասարակությունLurer.com
Պատերազմի ավարտից հետո նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ արել են հայտարարություններ, որոնք իրենց մեջ հանցագործության մասին հաղորդումներ են պարունակել: Եվ չնայած այդ հանգամանքին, չնայած գրեթե ամեն օր հնչող նորանոր սկանդալային բացահայտումներին՝ պատկան մարմինների կողմից չի ձերբակալվել գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա:
Դիցուք՝ Ազատության հրապարակում նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով միացել էր Արցախի հանձնման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներին, հայտարարել էր, որ ստացել է ապօրինի հրամաններ, սակայն դրանք չի կատարել: Արդյո՞ք դա է եղել իր հրաժարականի պահանջը` Օսիպյանը չպատասխանեց: Օսիպյանը նաև հայտարարեց, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո աշխատանքի չի գնացել, մեկ օր անց հրաժարական է ներկայացրել:
Ավելին՝ այստեղ