Ինչպես են Քիմն ու Քանյեն պատրաստվում նշել փոքրիկ Նորթի 2-րդ տարեդարձը մեկ միլիոն դոլարով. OK!
LifeLife.panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն ու ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում են նշել իրենց դստեր՝ Նորթի 2-րդ տարեդարձը։
Ինչպես պարզել է OK! ամսագիրը, Քիմն ու Քանյեն ծրագրում են մոտ 1մլն դոլարի անմոռանալի խնջույք կազմակերպել Նորթի ծննդյան օրը, որը կդառնա 2 տարեկան հունիսի 15-ին։ Այս մասին հայտել է ամսագրի աղբյուրը։
«Yeezus» ռեփերը դիմում է ծայրահեղ քայլերի, որպեսի համոզված լինի, որ պապարացիները չեն կարողանա նկարել ծննդյան տոնն ու տոնի թագուհուն՝ Նորիին։
«Նա անգամ խնդրել է այդ օրը տան մոտ հայտարարվի ոչ թռիչքային գոտի, որպեսզի ոչ մի անօդաչու սարք անգամ չկարողանա հայտնվել իրենց վերևում»,-ասել է աղբյուրը։
Նորին արդեն այնպիսի զգեստապահարան ու ադամանդե զարդեր ունի, որ դժվարանում է նվերների գնման հարցը։