Վազգեն Մանուկյանն ասաց, թե ովքեր են լինելու նոր կառավարությունում, եթե ինքը լինի վարչապետ
Ուշադրության կենտրոնումԱյսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, խոսելով հների ու նորերի մասին, հայտարարեց, որ այդ կատեգորիան իր համար հասկանալի չէ:
Մանուկյանը հիշեցրեց, որ Ղարաբաղյան շարժման իշխանության գալուց հետո հները՝ կոմունիստները, շարունակեցին աշխատել. «Բոլոր այն մասնագետները, որոնք պետքական էին ու օգտակար Հայաստանին, աշխատում էին:
Իմ կառավարությունում նախկինից 6 մարդ է եղել: Նույնը լինելու է նաև հիմա: Կյանքը շարունակվում է, սակայն հիմա մտնելու ենք նոր փուլ:
Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, դրա մեջ կտեղավորվեն հներ, նորեր, նրանք, ովքեր կկարողանան իրենց հայրենիքին օգուտ բերել, լինելու են նոր կառավարությունում»:
Մանուկյանը նաև կարևորեց այն երեք սյուները, որոնց վրա պետք է հենված լինի պետությունը՝ ազգայինը, ազատության գաղափարն ու համաշխարհային համակարգին ինտեգրվելը՝ առանց ինքնությունը կորցնելու»,-ասաց նա։
Ընդդիմության թեկնածուն իր խոսքի վերջում հայտարարեց, որ հիմա Հայաստանն ունի բոլոր հնարավորությունը ոտքի կանգնելու, լինելու ավելի ազդեցիկ, քան մինչ այս կար, ուղղակի դրա համար պետք է կամք, ցանկություն, երազանք ու աշխատանք:
Ավելին՝ այստեղ