Նոր տարի ա մոտիկանում, էրեխեքի հարցերը շատանում ա. Ալեքսանյանը՝ իր ծախսերի մասին
ՀասարակությունShabat.am-ը գրում է .
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անսասան է. ոչ մի հարցազրույց առանց 500 եվրոյի: Նրա այս որոշումը չի փոխել նաև նոր սահմանադրությունը:
՛՛Էրեխեքը մեծանում են, ծախսերը շատանում ա, որ բարձրանա, չի իջնի՛՛,-ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորի տրամադրությունը բավականին բարձր էր, մի փոքր նստեց, զրուցեց, բայց նաև անհանգիստ էր՝ ՛՛ էս կարող ա քվեարկություն ա…՛՛,-մեկ էլ անհանգիստ շարժումներով ասաց նա:
Դիտարկմանը, թե երեկ 500 եվրոն վճարե՞լ էին, որ տեղամասում խոսել է, նա նկատեց. ՛՛Դե երեկ սահմանադրություն էր, բնական էր.. էսօր անցել է…՛՛:
-Պարոն Ալեքսանյան, ասել էք, որ մի գործիքն Դուք խառնված եք, չի կարող լավ չլինել:
-Դու էլ էիր էդ գործին խառնված, որովհետև դու էլ օգնեցիր սահմանդրությանը, այո ասիր չէ՞:
-Ոչ:
-Խի՞:
-Դուք ինչու եք այո ասել, օրինակ:
-500 եվրո մուծում եք, սաղ հարցերի պատասխանը ստանում եք,ազզ ջան:
Ալեքսանյանի մոտ չեն գործում նույնիսկ նախատոնական զեղչեր:
՛՛Նոր տարի ա մոտիկանում, էրեխեքի հարցերը շատանում ա, 7 էրեխա եմ պահում՛՛,-ասաց նա, մի փոքր հետ շտապելով դահլիճ, այս անգամ իսկապես քվեարկությունը սկսվել էր: