Բելգիան միջազգային հետախուզում է հայտարարել ահաբեկչության 160 կասկածյալի նկատմամբ
ՄիջազգայինԲելգիայի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել մոտ 160 քաղաքացու նկատմամբ, ովքեր հեռակա կարգով դատապարտվել են ահաբեկչության համար կամ կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի դաշնային դատախազությանը:
Ավելի վաղ տեղի մամուլը հայտարարել էր, որ դատախազությունը ահաբեկչության մեջ կասկածվողների դեմ միայն այս տարի հարուցել է ավելի քան 270 գործ: Ընդհանուր առմամբ՝ 945 քաղաքացու անուն կա այն անձանց ցուցակում, ովքեր կապել են իրենց սիրիական պատերազմի հետ:
VRT հեռուստաալիքի տվյալներով՝ Բելգիայից հավաքագրված յուրաքանչյուր վարձկանի վճարում են 1000-9000 եվրո: Առավելապես գնահատվում են ՏՏ մասնագետներն ու բուժաշխատողները:
Տարբեր գնահատականներով՝ Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից կռվում է Բելգիայի 400-500 քաղաքացի: Մինչ օրս մոտ 100 բելգիացի վարձկան զոհվել է Սիրիայում: