Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Այս հերթական խայտառակությունը ունենալու է երկու ուղղակի և մեկ անուղղակի հետևանքներ

Blog

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Կյանքը շարունակվում է՝ անկախ հանրաքվեի գրանցած արդյունքներից ու նույն կերպ կշարունակվեր, եթե այս արդյունքները չամրագրեին, այլ ամրագրեին ուրիշ թվեր։ Կյանքը միևնույն է շարունակվում է, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի փոխվում։ Ո՞ւմ մեղադրես կատարվածի համար։ Բոլորին ու ոչ մեկին։ Ինչո՞ւ։

Որովհետև բոլորն էլ գիտեին, թե ինչ է պետք ակնկալել պայմանական հավաքական <<հանրապետականից>>։

Բոլորը գիտեին, որ միշտ գտնվել ու գտնվելու է մի քանի հարյուր հազար մարդ, ով 5000-ով կքվեարկի Այո-ի էլ չէ՝ Լյուցիֆերի օգտին, իսկ եթե թիվը մի քիչ ավելացնես՝ մի քանի անգամ կքվեարկի, իսկ եթե պատվիրես՝ լցոնումներ էլ կանի։

Բոլորն էլ գիտեին, որ ընդդիմադիր երբեմն հզոր ուժերն այնքան են թուլացել, որ անգամ չեն կարողանում ապահովել իրենց ներկայացուցիչների ներկայացումը բոլոր ընտրրատեղամասերում՝ թե՛ հանձնաժողովների մակարդակով, թե՛ դիտորդների մակարդակով։ Եղածների զգալի մասն էլ ծախվել էին նույն պայմանական հավաքական <<հանրապետականին>>։

Ու հա, բոլորն էլ գիտեին, որ թե՛ շատերի կողմից որպես արդարության ու իդեալական բարքերի կղզի համարվող Եվրոպան էլ է ի վերջո ասելու, որ սա արդար ու թափանցիկ գործընթաց էր, թե՛ Ռուս-Եվրազեսական մասսան էլ էր երեկվա խմած կոնյակի պերեգառով ասելու, որ ամեն ինչ բարձր կարգով էր․․․

Բոլորս էլ գիեինք, բոլորս էլ սպասում էինք, բայց դրանից տհաճ նստվածքը ավելի հաճելի չի դառնում։ Սակայն խնդիրը սոսկ այդ տհաճ նստվածքը չէ։ Խնդիրը ցավոք ավելի խորն ու ավելի վտանգավոր է։

Այս հերթական խայտառակությունը ունենալու է երկու ուղղակի և մեկ անուղղակի հետևանքներ․ մի կողմից ավելանալու է հիասթափությամբ մոտիվացված արտագաղթի ծավալը, իսկ մյուս կողմից, նույն այդ հիասթափությունից բխող ատելությունն է խորանալու ու հասարակությունում ավելանալու են ծայրահեղության հակվող խմբերը և ԱԱԾ-ն գնալով ավելի հաճախ է ստիպված լինելու <<Մարաշի զինված խմբեր>> բացահայտել ու վնասազերծել, բայց որքան աճի այդ ատելության սանդղակը, այնքան էլ կաճի անհատական տեռռորի հավանականությունը (տես Ցարական Ռուսաստանի վերջին տասնամյակների օրինակը)։

Եվ անուղղակի հետևանքի մասին․ վաղը մյուս օր, եթե հայտնվի մեկը, ով գոնե կես կիլո քաշ ունի ու էնքան տուտուզ, որ կարող ա մարսի գործող համակարգի դեմ դուրս գալը՝ հանգիստ կկարողանա նախահեղաշրջական վիճակ ստեղծել երկրում՝ անկախ այդ կերպարի բարոյական բնութագրից ու նման փոփոխությունների դրական հեռանկարների բացակայությունից, որովհետև մասսաների մոտ ատելությունը կհաղթի պրագմատիզմին։ Կլինի դա ինչ որ նորահայտ կերպար, որ դեռ չի երևացել քաղաքական արենայում, թե ասենք Քոչարյանը, թե ասենք առհասարակ՝ ռուսական 10-րդ բանակը, արդեն էական չէ, կարևորն այն է, որ մարդիկ դրա մեջ տեսնենք գործող իշխանություններին հակառակվելու պոտենցիալ ունեցող ուժ։

Էսպես չի կարելի վարվել մարդկանց հետ ուղղակի։ Մենք անասուն չենք, մենք հենց այն ճյուղն ենք, որի վրա նստած է ցանկացած, նույնիսկ՝ ամենավատ իշխանությունը։

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված