ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Հայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին


Տեսախցիկին ձեռքով արա, դու ադրբեջանցիների տեսադաշտում ես

Ուշադրության կենտրոնում

Դեկտեմբերի 5-ին հայաստանյան մի քաղաքում՝ օրինակ Կապանում, քաղաքացին գնում է խանութ հաց առնելու։ Հետաքրքրվում է՝ հացը թա՞րմ է։ Վաճառողուհին պատասխանում է՝ առավոտյան են ստացել։

Խանութում ու դրան կից տան բակում տեղադրված տեսախցիկների ֆիքսածը հայտնվում է ադրբեջանցի հաքերների ձեռքում, ապա տարածվում սոցիալական ցանցերում։

Ի դեպ, ադրբեջանցին, որ տարածել է այս տեսանյութը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում ամենուր՝ թե փողոցում, թե խանութում շրջում են առանց դիմակի։

Հայաստանում մարդն իր տան խոհանոցում հաց է ուտում, նրան հետևում են Ադրբեջանում, մեկ ուրիշը գնում է օդանավակայան, հետևում են թշնամի երկրում։ Արդյունքում թշնամին շատ հանգիստ կարողանում է տեղորոշել Հայաստանի քաղաքացիներին, հետևել կուտակումներին, ստանալ հասարակական նշանակության օբյեկտների տեղակայման ու այլնի մասին շատ կարևոր ինֆորմացիա, որը ռեալ սպառնալիքներ կարող է պարունակել քաղաքացիների ու ազգային անվտանգության համար։

«Հետախուզության համար ֆանտաստիկ աղբյուր է»,-Panorama.am-ի հետ զրույցում արձագանքելով երևույթին՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Օրինակ, պատերազմի ժամանակ թշնամին կարողացել է այդ տեսախցիկների միջոցով հետևել փողոցներում ինչքան մարդ կա, խանութներում հերթեր կա՞ն, թե՞ ոչ, ի՞նչ ապրանքների պակաս կա։

«Եղել են դեպքեր, երբ տների տեսախցիկները կոտրել են ու միացրել են Ադրբեջանի հիմնը՝ վախեցնելով մարդկանց»,-նշեց փորձագետը։

Ադրբեջանցիների թիրախում չհայտնվելու համար՝ տանը, բակում, խանութում, սրճարանում, բանկում, օդանավակայանում տեսախցիկ տեղադրող քաղաքացիները պետք է ուշադիր ու զգոն լինեն։

«Այնպես չէ, որ ադրբեջանցիները շատ ուժեղ հաքերներ են, խնդիրը մեր անուշադրությունն է։ Երբ մարդիկ գնում են տեսախցիկ, խոսքը ինտերնետին կպնող տեսախցիկների մասին է, դրանք ունեն գործարանային մուտքային տվյալներ՝ լոգին և գաղտնաբառ։ Գործարանը սովորաբար գրում է admin, admin կամ նման ստանդարտ մի բան, դա արվում է, որպեսզի հեշտ մուտքի հնարավարություն լինի, կարգավորումները տաս ու դնես քո գաղտնաբառը։ Ցավոք սրտի, մեծամասնությունը գաղտնաբառը չեն փոխում, մնում է admin, admin: Ադրբեջանցիներն էլ օգտվում են տեսախցիկների համար նախատեսված որոնողական համակարգերից, օրինակ փնտրում են կոնկրետ ընկերության արտադրած տեսախցիկներ, որոնք  տեղադրված են Հայաստանում, ցանկը բերում է, ընտրում են, որի գաղտանաբառը փոխված չէ, մուտք են անում, իրենք  դառնում տեսախցիկի տերը»,-մանրամասնեց փորձագետը։

Նման իրավիճակում չհայտնվելու, թշնամուն կարևոր տեղեկություններ չտրամադրելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ստուգել կարգավորումները, եթե չեն հասկանում, ապա հիշել տեսախցիկը տեղադրողին կամ էլ դիմել Google-ի օգնությանը։

Փորձագետը չի զարմանա, եթե նման կադրեր տարածվեն զորամասերից։

«Անփութությունը մեր բնավորության գծերից է։ Առավել զգոն, ուշադիր, լուրջ լինելու դեպքում կարելի է հասնել նման դեպքերի 95 տոկոսով կրճատման։ Հնարավոր են շատ քիչ դեպքեր, երբ հին տեսախցիկների ծրագրերը հնացած են ու կա խոցելիության հնարավորություն։ Պետք է ստուգել ծրագրային ափդեյթներն ու թարմացրել դրանք»,-ասաց Մարտիրոսյանը։

Բացի տեսանյութերից ադրբեջանցիների օգտատերերը հրապարակում են ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթեր, վարորդական իրավունքի վկայականներ, բժշկական հետազոտությունների պատասխաններ, բանակային քարտեր։

Այս օրերին Երևանում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Wifi-ի կապը եղել է «Ղարաբաղը Ադրբեջանն է» անունով։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, սա մասամբ պայմանավորված է մոդեմի կարգավորումների բացակայությամբ։

«Բայց այստեղ խնդիրն ավելի բարդ է։ մոդեմների ծրագրային ապահովումը շատ դեպքերում հին է լինում, պետք է մարդը մտնի ինքնուրույն թարմացնի, բայց շատերը չգիտեն, թե ինչպես պետք է անել։ Պատերազմի օրերին դա անում էր պրովայդերը, բայց այս հարցը բարդ է, օրինակ, ի՞նչ պետք է անի միայնակ տնային տնտեսուհին, երբ գլուխ չի հանում սարքավորումներից։ Լուծման համար համալիր քայլեր են պետք, քանի որ այլ վտանգներ էլ են հնարավոր։ Օրինակ, մոդեմի մեջ կարող են այնպիսի կարգավորումներ անել, որ մարդիկ հայտնվեն լրիվ ուրիշ կայքում»,-ներկայացրեց նա։

Մարտիրոսյանի խոսքով, խնդրի լուծման գործում պետք է մեծ դերակատարում ունենա պետությունը, պետք է պատրաստվեն ու հեռուստաընկերություններով հեռարձակվեն սոցիալական գովազդներ, որոնք մարդկանց կբացատրեն, թե ինչ պետք է անել։

«Խնդիրը կա, պետք է ակտիվորեն աշխատանքներ տարվեն այն կանխելու ու լուծելու համար»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։

ԱԱԾ-ն, եթե հետաքրքրություն ցուցաբերի այս նյութերը տարածող ադրբեջանցի օգտատիրոջ վերաբերյալ, Panorama.am-ը կարող է տրամադրել նրա էջի հղումը։

Ավելին՝ այստեղ

ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Հայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու
Ամենադիտված