Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես․ Փաշինյանը՝ Աշխատանքի օրվա ուղերձում «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը ԱՄՆ-ն կարող է դուրս բերել իր զnրքերը Իտալիայից և Իսպանիայից․ Թրամփ Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկան Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել Ես ավելի վատն եմ… բաժանումից հետո Հայկ Հովհաննիսյանը անկեղծացել է Մայր Աթոռը հայտարարություն է տարածել


Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կզբաղվեմ անհետացած օգնության հարցերով. հայ բարերար.(տեսանյութ և լուսանկարներ)

Ուշադրության կենտրոնում

Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես և նախորդ պատերազմները համախմբեց հայ ազգին: Սփյուռքի մեր հայրենակիցները հերթական անգամ ապացուցեցին, որ չլինելով հայրենիքում, չեն դադարում հայրենասեր լինել, և այս անգամ արեցին անգամ անհնարինը: Օգնեցին ինչպես գումարով, այնպես էլ ապրանքով, որոնց մասին հայոց բանակը երազել կարող էր:

Այսօր, սակայն, սփյուռքի մեր հայրենակիցները հիասթափված են, և նրանցից շատերին պարզ է դարձել, որ իրենց օգնությունը բոլորովին էլ չի հասել հայ զինվորին, այլ ինչ -որ մարդկանց նկուղներում է, կամ արդեն հանվել է վաճառքի:

Անդրադառնալով այս ցավոտ թեմային՝ մեր թղթակիցը կապ է հաստատել ԱՄՆ-ում բնակվող Վարդան Մալխասյանի հետ, ով 200.000 դոլարին համարժեք օգնություն է ուղարկել ՊՆ-ին, սակայն ապրանքից և ոչ մի բան, դեռևս որևէ զինվորի մոտ չի նկատել:
«Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միջոցներ, պարագաներ, այնպիսի սարքավորումներ, որոնցով կարելի էր տեղում վիրահատություն իրականացնել:

Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:
Մեծ քանակությամբ քնապարկեր եմ ուղարկել, հեռակառավարման սարքեր (այնքան եմ ուղարկեl, որ ոչ մի զիվոր չէր կարող կապի միջոց չունենալ ու անհետանալ),սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք, որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա»-ասաց մեր զրուցակիցը:
Հայ բարերարը պատերազմի օրերին, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, անձամբ է գալիս, Հայաստան, այս անգամ իր հետ բերելով 406 կգ օգնություն՝կրկին բացառիկ ապրանք, որի շնորհիվ, կարելի էր պատերազմի օրերին հաջողություններ գրանցել:
Նշենք նաև, որ Վարդան Մալխասյանը պատերազմի առաջին օրից որոշում է մեկնել առաջնագիծ, սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունն ասում է, որ զորահավաքի հրաման չունեն:

 

Չնայած այդ ամենին նա, ծնողներին խաբում է, որ օգնությունը տեղ հասցնելու պատրվակով է գալիս, թողնում է բիզնեսը ԱՄՆ-ում և գալիս Հայաստան՝ առանց հետադարձի տոմս գնելու , քան որ նպատակը առաջնագիծ մեկնելն է լինում:

««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեմ. Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ, պարբերաբար, տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից ընտիր ապրանք ու նաև ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Ես Կոնդ թաղամասում եմ ապրել,2003թ.-ին բանակից հետո մեկնել եմ ԱՄՆ, այնտեղ եմ բնակվում: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում, բայց սա նաև իմ հայրենիքն է, ու իմ սիրտը ցավում է»,-ասաց նա:

Վարդանը գալով Հայաստան հենց մաքսային վարչությունում հասկանում է, թե նախորդ օգնությունն ինչպես չի հասել զինվորին: Նրա խոսքով՝ մաքսային վարչության հերթափոխի պետ մայոր Արթուր Հակոբյանն իրեն թուրքի պես է պահել, և ամեն ինչ արել է, որպեսզի բեռը չկարողանան վերցնել: 5 օր տանում-բերում են անհիմն պատճառաբանություններով և բարերարն ստիպված է լինում դիմել Վարչապետի աշխատակազմին.: Նման իրավիճակում են հայտնվել նաև այլ բարերարներ, ովքեր ևս մատնանշում են հերթափոխի պետի թշնամական պահվածքը:

«Պատկերացնո՞ւմ եք, պատերազմական իրավիճակում, երբ մեր բանակն օգնության կարիք ուներ ավելի քան երբեք, Հայաստանի թուրքերը ամեն ինչ անում էին, որ օգնությունը տեղ չհասնի:

Ստիպված եղա դիմել Վարչապետին: Ինձ ընդունեցին վարչապետի օգնականները՝ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը: Ի դեպ՝ տղանեը հարգալից, նորմալ ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին անգամ: Նաիրի Սարգսյանն ասաց, որ անձամբ կզանգի մաքսային վարչություն, որպեսզի բեռը վերցնելու հետ կապված խնդիր չլինի: Չնայած մաքսայինի թուրքն ամեն ինչ անում էր,որ բեռը չստանանք, երևի հարմար տեր էր ճարել ապրանքի համար: Երբ ապրանքը նայեցին, զգացի, թե ինչպես հետաքրքիր հայացքներով փոխանակվեցին, երևի մտովի պատկերացրին՝ ովքեր պիտի դառնան այս օգնության տերերը: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել, այդ թվում՝ Վանեցյանը: Երևի հասկացել են՝ ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել: Նաիրի Սարգսյանն անձամբ հարցին լուծում տվեց, որի համար շատ շնորհակալ եմ: Ստացանք արկղերը, որոնք սակայն բացված էին, և ապրանքներ կային, որ բացակայում էին»:

Հայ բարերարը օգնությունն այս անգամ բաժին է հանում ««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ին, որի ջոկատի անդամները գեներալ Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ Մարտակերտում ահեղ պայքար են մղել թշնամու դեմ և ոչ մի մետր հող չեն զիջել:

«Արդեն կազմ պատրաստ էինք, որ առավոտյան մեկնենք առաջնագիծ, բայց Նիկոլը գիշերն արդեն արեց իր սև գործը, ու մեր տղերքի արյունով պահած հողերը հանձնեց: Պապանձվել էինք բոլոր, ախր դա հավատալու բան չի, որ եղավ մեզ հետ »,-ասաց Վարդանը:

Անդրադառնալով Հայաստանում ստացած իր տպավորություններին՝ հայ բարերարը նշեց, որ ապշած է այդ օրերին իր տեսածով ու լսածով. «Ես ապշել եմ այն ամենից, ինչ տեսա այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանում: պաշտոնյաների գերթանկարժեք տները, աշխատակիցների հեգնական ու անտրամաբանական աշխատելաոճը, իշխանությունների անկազմակերպ վիճակը և այլն: Այդ ամենը տեսնողին առաջին հայացքից էլ պարզ կդառնա, որ պատերազմը տանուլ ենք տալու»:

Վարդանի՝ օգնության հետ կապված մամուլում բարձրացրած խնդիրներից հետո, նրա հետ շատերն են կապ հաստատել, ասելով, որ իրենց ևս այդ իրավիճակում են հայտնվել, ինչը հայ բարերարին էլ ավելի մտահոգվելու պատճառ է դարձել:

Անգամ տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե որտեղ է գտնվում օգնությունը, սական մեր հայրենակիցն այս պահին չցանկացավ հրապարակել, դրանք, քանի որ նպատակ ունի մինչև վերջ բացահայտել , թե ովքեր են կանգնած խարդախությունների ետևում:
«Ախր մեզ հետ ոնց էլ վարվեն, մենք միևնույնն է անհրաժեշտության դեպքում նորից մի բռունցք ենք դառնում: Բայց այս անգամ սփյուռքին վերջնականապես հիասթափեցրին:

Ո՞վ ունի մեր նման հզոր սփյուռք:

Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ՝ սփյուռք: Սփյուքից կաթում է օգնությունը: Փոխանակ ամեն մայրցամաքով մեկը զբաղվի, Սփյուռքի նախարարությունը փակեցին: Մենք պատերազմը պարտվեցինք ներկայիս իշխանության անկազմակերպության և իրավիճակից անտեղյակության պատճառով: Կռվող տղերքն ամեն ինչ արել են, փառք ու պատիվ ընկածներին, խոնարհումս նրանց ծնողների առաջ»,-ասաց մեր հայրենակիցը:
ԱՄՆ ում բնակվող մեր հայրենակցի՝ Հայաստանում ունեցած դժվարին ու հիասթափություններով լի օրերին միանում է նաև չարաբաստիկ Կորոնավիրուսը: Վարդան Մալխասյանն այժմ բուժման կուրս է անցնում : Շնչառական և քայլելու հետ կապված դժվարություններ են առաջացել: Արդեն 1 ամիս է չի կարողանում վերադառնալ աշխատավայր՝ «Եվրո մոթորս, ավտոսրահ:

Հայ բարերարը նշում է, որ ոտքի կանգնելուն պես կսկսի քայլեր ձեռնարկել, որպեսզի բացահայտվի, թե ուր է անհետացել իր ուղարկած 2 տոննա օգնությունը: Արդեն նկատել է, որ list.am-ում վաճառքի են հանված ապրանքներ, որոնցից նա ես մեծ քանակությամբ ուղարկել էր Հայաստան, մասնավորապես՝ հեռադիտակներ, քնապարկեր:

Չնայած այն բանին, որ համապատասխան մարմինները չեն արձագանքում սփյուռքի հայության ահազանգին այն մասին, որ իրենց ուղարկած օգնությունն անհետացել է, Վարդան Մալխասյանը հույս ունի, որ արդարություն դեռ մնացել է և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

 

Աշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես․ Փաշինյանը՝ Աշխատանքի օրվա ուղերձում Թշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. Չալաբյան«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը ՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն կարող է դուրս բերել իր զnրքերը Իտալիայից և Իսպանիայից․ Թրամփ Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՄաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան 29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկան Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. ԿամենդատյանԵս ավելի վատն եմ… բաժանումից հետո Հայկ Հովհաննիսյանը անկեղծացել է «Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Կրեմլ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը2850 շահառու զինծառայողներ կապահովվեն բնակարանով (տեսանյութ) Ստեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՀակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Նորից պայթյուն, հրդեհ է բռնկվել (տեսանյութ) ԵՄ-ն ղեկավարում են հիմшրները, կnրծանարար և սահմանափակ մարդիկ. Մեդվեդև Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՊարսից ծոցի անվտանգության համար անհրաժեշտ է երկրների համագործակցությունը. Փեզեշքիան Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում
Ամենադիտված