Չպետք է ժամանակ կորցնել, պետք է պատրաստվել նոր պատերազմի․ Ալիև
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանում ընթացող «հաղթական» զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ դիվանագիտական ու առևտրային հարաբերություններ հաստատելու մասին։ Աժ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ու Հայկ Գևորգյանին բուռն ցանկնությանը հակառակ, Ալիևը մտադիր չէ, որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ դրա մասին մտածողին էլ դավաճան է անվանում․
«Զանգեզուրը, Գոյչան (Սևանա լիճ) և Երևանը մեր պատմական հողերն են: Չի կարելի կորցնել գեթ մեկ րոպե, անհրաժեշտ է պատրաստվել նոր պատերազմի: Քոչվորների հետ չպետք է խոսվի որևէ առևտրային, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, յուրաքանչյուր ոք, ով հակառակն է համոզելու, ինքնաբերաբար որակվելու է որպես դավաճան և տականք»,- ասել է Ալիևը։
Նա նաև խոսել է Արցախի պատկանելության մասին ու նշել է, որ ամբողջ աշխարհը տեսավ, որ Արցախը ադրբեջանական է․
«Ամբողջ աշխարհը տեսավ, որ Արցախը ադրբեջանական պատմական տարածք է, ու ադրբեջանի ժողովուրդը դարերով ապրել ու արարել է այստեղ։ Ամբողջ աշխարհը նաև տեսավ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մաս է կազմում»,- ասել է Ալիևը։
Իսկ այդ ընթացքում Հայաստանում շարունակում են խոսել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակների մասին։
Ավելին՝ այստեղ